Պայթյունից տուժած 8–ամյա երեխային վիրահատում են

Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունից տուժածների վիճակը ծանր է: Sputnik Արմենիան զրուցել է բժշկի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Ապրիլ — Sputnik. Հյուսիսային պողոտայի արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված 8 տուժածներից 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից:

Պայթյուն Հյուսիսային պողոտայում. կան տուժածներ. լուսանկարներ

Մեր զրուցակիցը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխային բժիշկներն այս պահին վիրահատում են: «Երեխան կոնքազդրային հոդի հատվածում ունի շատ մեծ վնասվածքներ»,- ասաց մեր զրուցակիցը:

Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում են գտնվում 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան տուժածներ:

Այս պահի դրությամբ տեղեկություն կան 9 տուժածի մասին, որոնցից 8-ը գտնվում են Գրիգոր Լուսավորիչ, մեկը՝ առաջին կլինիկական հիվանդանոցում։

Տուժածաների մեջ կան 2 ՌԴ և 2 Իրանի քաղաքացիներ։

Լրագրողների հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող թթվածնի բալոնը։

Հիշեցնենք, որ ապրիլի 2–ի երեկոյան Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ տուժել է։