Հայ ֆիզիկոսները շարժման անլար տվիչ են ստեղծել սահմանը վերահսկելու համար

Հայ գիտնական-ֆիզկոսները սահմանը վերահսկելու համար անլար շարժման տվիչ են ստեղծել: Նոր սարքը ներկայացվել է Երևանում օրերս կայացած ArmHiTec 2018 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ:
Sputnik

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտաշխատող Գուրգեն Արաբաջյանը, յուրաքանչյուր առանձին տվիչ պատասխանատու է փոքր տարածքի վերահսկողության համար, իսկ բոլորի աշխատանքը կարելի է հսկել ընդհանուր ցանցի միջոցով: Այդ սարքերը հայտնաբերում են իրենց տեսադաշտում հայտնված ցանկացած առարկա ինֆրակարմիր ջերմային ճառագայթների միջոցով:

Արաբաջյանը ներկայացնելով սարքն՝ ասաց, որ այն սնուցվում է արևային մարտկոցներով, իսկ երբ արև չկա, այն կարող է ևս յոթ օր աշխատել՝ կուտակած էներգիայի հաշվին:

Այդ մոդելը ստեղծվել է վերջին տարիներին և արդեն փորձարկվել է դաշտային պայմաններում: Այժմ սարքն արտադրվում է մեծ քանակությամբ: