Կեմերովոյի հրդեհի ժամանակ մարդիկ դուրս գալու հնարավորություն չեն ունեցել. նոր տեսանյութ

Համացանցում Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհի նոր տեսանյութ է հրապարակվել։ Այն հրապարակել է Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկովը, որը հրդեհի պատճառով կորցրել էր ողջ ընտանիքը` կնոջը, երեխաներին և քրոջը։
Sputnik

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրմշտոց սկսվում, աստիճաններից մարդիկ չեն կարողանում իջնել։ Աստիճանները նեղ են, ինչից մարդկանց մոտ խուճապ է սկսվում, նրանք միմյանց հրմշտում են` փորձելով փախչել հրդեհի ճիրաններից։