Իսկ հիմա հունարենով. «Մի գնան» շարունակում է «հաղթարշավը». տեսանյութ

Հունաստանից հայտնի երգիչ Գրիգորիս Մարկելիսը ձայնագրել է «Մի գնա» երգի հունարեն տարբերակը։ Դատելով ամբողջ աշխարհում այս երգի տարածման արագությունից` կարելի է սպասել, որ այն շուտով առաջ կանցնի համաշխարհային ռեկորդակիր երգերից։
Sputnik

Մարկելիոսը երգը կատարել է Պատրո Օսի հետ համատեղ։ Տեսահոլովակը ցանցում տեղադրվել է մարտի 31–ին, բայց արդեն 1,3 միլիոն դիտում ունի։

Իսկ երգի օրիգինալ տարբերակը, որ կատարում են Հայկոն ու Սուպեր Սաքոն, արդեն 158 միլիոն դիտում ունի։