Քանի՞ միլիոն դրամ է արժեցել պատգամավորների քունն ու սնունդը

«Հայկական ժամանակ» օրաթերթը պարզել է, թե պետական բյուջեից որքան գումար է հատկացվել ԱԺ պատգամավորների ամերիկյան ուղևորության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Մարտի սկզբին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հայ պատգամավորներն աշխատանքային այցով մեկնեցին ԱՄՆ-ն: «Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է «պատմական» որակված այցին։

Պատգամավորներն այսօր կնկարվեն ծառերի հետ

«Պատգամավորների` ԱՄՆ կատարած այցի ծախսերը պարզելու համար ՀԺ-ն դիմել էր ԱԺ աշխատակազմին, որտեղից տեղեկացրել էին, որ այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2335-Ն որոշմամբ: Այդ որոշման մեջ նշված չափանիշները ի մի բերելով, պարզվում է, որ մարտի 5-12-ը ԱՄՆ կատարած պատմական այցի համար ընդհանուր առմամբ, միայն պատգամավորների քնելու և սնվելու համար պետական բյուջեից հատկացվել է 12 հազար 602 դոլար կամ 6 մլն դրամ»,- նշված է հոդվածում:

Աշխատանքային խումբը գլխավորում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խոջայանը:

Նրանք մարտի 5-9-ը ներառյալ Վաշինգտոնում են եղել, իսկ մարտի 10-11-ին Նյու Յորքում: