Սկանդալային Մառա Բաղդասարյանը կրկին չի դիմացել գայթակղությանը

Մառային հերթական անգամ բերման են ենթարկել Մոսկվայում ապրիլի 30-ի լույս ապրիլի 31-ի գիշերը. մրցարշավների սիրահարը հայտնի է դարձել հենց գիշերային հնարքների շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում ապրիլի 30-ի լույս ապրիլի 31-ի գիշերը ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մրցարշավների սիրահար Մառա Բաղդասարյանին։ Ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայության տվյալների համաձայն` ցմահ վարորդական իրավունքից զրկած աղջկան հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա վարելիս։ Աղջիկը հրաժարվել է վարորդական իրավունք ներկայացնել։

Խուլիգան հայուհու նոր արկածները. Մառա Բաղդասարյանը չի վախենում պատժից

Անձի ինքնությունը պարզելու համար ստիպված են եղել այլ միջոցների դիմել. Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Բաղդասարյանը, առգրավվել է։ Աղջկա նկատմամբ արձանագրություն են կազմել վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը 2016 թվականի մայիսին հայտնի էր դարձել որպես Gelandewagen-ով սկանդալային մրցավազքի մասնակից։ Նրան ձերբակալել էին 2016 թվականի նոյեմբերին Մոսկվայի Լենինյան պողոտայում։ Mercedes-ով մրցավազքը, որը քրեական գործ հարուցելու պատճառ էր դարձել, «Լուկոյլ» ընկերության փոխնախագահի որդի Ռուսլան Շամսուարովն ու նրա ընկերներն իրականացրել էին 2016 թվականի մայիսին, ընդ որում իրենց արկածները հեռարձակել էին համացանցում։ Որոշ տվյալների համաձայն` Մառա Բաղդասարյանը Շամսուարովի ընկերուհին է։

Մառա Բաղդասարյանը մի քանի տասնյակ ՃՏՊ-ների մասնակից է։ 2015 թվականին նա իր ընկերների հետ եղել է BMW-ի մեջ, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի և մեծ բախվել Range Rover-ին։ Վթարի հետո 2 մարդ մահացել էին, իսկ Բաղդասարյանը կոմայի մեջ էր հայտնվել։

2017 թվականի մարտին Մոսկվայի Սավելովսկի դատարանը Բաղդասարյանին զրկել էր մեքենա վարելու իրավունքից, հուլիսին դատապարտել էր 600 ժամ ուղղիչ աշխատանքների։