ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսսոն բլյու» հյուրանոցային համալիրից «ՍՈՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան:
Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:06:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: