Ավտովթար Արագածոտնում. Վրաստանի քաղաքացուն հիվանդանոց է տեղափոխել ոստիկանը

Բեռնատարը կողաշրջվել է Թալինի խաչմերուկում, պարզվել է` վարորդը Վրաստանի քաղաքացի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմանում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 67-ամյա Թամազի Պոյկիձեն իր վարած Scania մակնիշի ավտոմեքենայով Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի Թալինի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Իր ծառայողական ավտոմեքենայով վիրավորին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, որի անդամները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։