Պատգամավորներն այսօր կնկարվեն ծառերի հետ

«Ժամանակ» թերթը կանխատեսել է, թե ինչպես կավարտվի պատգամավորների մասնակցությամբ շաբաթօրյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Այսօր ԱԺ խմբակցությունները հրավիրված են շաբաթօրյակի։

Ողբերգական դեպք Արմավիրում. պատգամավորի ազգականը վրաերթի է ենթարկվել և մահացել

Խմբակցություններից յուրաքանչյուրին ԱԺ տարածքում մի հողակտոր է հատկացված, որի վրա նրանք պետք է ծառ տնկեն։

Ըստ «Ժամանակ» թերթի` քիչ հավանական է, որ պատգամավորներն իրենք ծառերի համար փոսեր փորեն, դա նրանց փոխարեն արդեն արած կլինեն աշխատակազմի ներկայացուցիչները, պատգամավորները կլցնեն հողը և կնկարվեն տեսախցիկների առաջ` իբր, ի վերջո, ինչ-որ օգտակար գործ կատարած մարդ։