Բարդ, բայց հետաքրքիր. Հարվարդի չինացի ուսանողն արևմտահայերեն է սովորում

Մայքլ Հեն որոշել է սովորել արևմտահայերեն, քանի որ այդ լեզվով խոսում է ԱՄՆ–ի հայ համայնքի մեծամասնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայերի ընկեր, չինացի Մայքլ Հեն հաջողությունների է հասել արևմտահայերեն սովորելու հարցում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Մայքլն ասել է, որ արևմտահայերենը բավական բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր լեզու է։

«Առայժմ ես հայերենի իմացության սկզբնական մակարդակ ունեմ», – ասաց նա։

Հարվարդի չինացի ուսանողը հույս է կապում Հայաստանի հետ

Ավելի վաղ Հարվարդի ուսանողը Instagram Stories–ում տեղադրել էր տեսանյութ, որի տակ գրել են. «Սովորում եմ արևմտահայերեն»։

Հոլովակում նա օգտատերերին ծանոթացնում է անկանոն բայերի աղյուսակի հետ։

Մայքլ Հեն ուսանում է Հարվարդի համալսարանի վերջին կուրսում։ Առաջին անգամ նա Հայաստան եկել է 2015 թվականին: Այդ այցից հետո երիտասարդը սկսել է սոցցանցերում տարբեր տեսահոլովակներ տեղադրել մեր երկրի մասին։ Մայքլի հրապարակումները մեծ համբավ են վայելում համացանցում, հատկապես` հայ օգտատերերի շրջանում. գունեղ ռեպորտաժներն ուղեկցվում են հեղինակի հետաքրքիր տեղեկություններով և մեկնաբանություններով։

Майкл Хе осваивает западноармянский язык