Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է որոշ մեքենաների համար. ձնահյուսի վտանգ կա

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությանն ու և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությանը։

«Ռուսական կողմում կա կուտակված 73 բեռնատար ավտոմեքենա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 30-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերն ամբողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում անձրև կտեղա: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը տեղումներ չեն լինի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Գորայք գյուղում ձյուն է տեղում: