Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը շոու կվարի Առաջին ալիքի եթերում

Նրա վարած հեռուստաշոուն եթեր կհեռարձակվի երկու օրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կներկայանա Ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող նոր շոուի հաղորդավարուհու դերում։ Նոր նախագծի նպատակն է օգնել տաղանդավոր պատանիներին ու աղջիկներին։ Այս մասին գրում է Starhit-ը։

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը հուզվեց. ո՞վ հասցրեց նրան այդ վիճակին

«Սառցե ժամանակաշրջան. երեխաներ» շոուն, որի պրեմիերան նախատեսված է առաջիկա կիրակի, կվարեն հայտնի գեղասահորդներ Ալեքսեյ Յագուդինն ու Եվգենյա Մեդվեդևան։

Հաղորդման պրոդյուսերը Իլյա Ավերբուխն է։ Նա, Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովն ու Մաքսիմ Տրանյկովը շոուի մշտական փորձագետները կլինեն, իսկ ժյուրին կգլխավորի Տատյանա Տարասովան։

Ավերբուխը վստահեցրել է, որ շոուի հաղթողներին նյութապես կաջակցեն կարիերան զարգացնելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան Միլանի աշխարհի առաջնությանը չի մասնակցելու ոտնաթաթի վնասվածքի պատճառով։