Ողբերգական ավտովթար Գյումրիում

Երեկ, կեսգիշերին մոտ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կա զոհ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 Մարտ — Sputnik. Երեկ կեսգիշերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը,  բախվել են Opel Astra և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 17-ամյա Աղասի Շմավոնյանը, 35-ամյա Վրեժ Քալաշյանն ու 34-ամյա Արմինե Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումր» բժշկական կենտրոն, իսկ 30-ամյա Արտավազդ Աստոյանը վթարի հետևանքով մահացել է:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Մահացածի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: