ԱՄՆ Կոնգրեսի անդամները հարգանքի տուրք են մատուցել HALO Trust-ի աշխատակիցների հիշատակին

Այս ողբերգությունն այն բանի վառ ապացույցն է, որ Ղարաբաղի ժողովուրդը իսկապես վտանգավոր պայմաններում է ապրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի անդամները ցավակցություն են հայտնել մարտի 29-ին ականի պայթյունի հետևանքով զոհված HALO Trust կազմակերպության զոհված աշխատակիցների ընտանիքներին:

Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերը և Դեվիդ Վալադոնոն, ինչպես նաև Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը միջադեպի կապակցությամբ հայտարարություններ են արել` նշելով, որ այդ մարդիկ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն ուրիշների։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

Հայտնի է դարձել Արցախում ականի պայթյունից զոհվածների ինքնությունը

Կոնգրեսական Փալոնեն, մասնավորապես, նշել է, որ կշարունակի աշխատել Կոնգրեսում իր գործընկերների հետ` անվտանգ ականազերծման ապահովման համար:

«Այդ մարդիկ իրենց կյանքը զոհաբերեցին ուրիշների անվտանգության համար։ Ողբերգությունն ապացուցում է, թե որքան վտանգավոր է այդ տարածքում ապրելը։ Սակայն մենք պետք է շարունակենք աշխատանքները, որպեսզի մարդիկ կարողանան ապրել` չվախենալով ականների հետ կապված դժբախտ պատահարներից»,- ասել է Դևիդ Վալադոն։

Իր հերթին Սփիերը նշել է. «Արցախի ժողովուրդը շարունակում է տառապել պատերազմի ավերիչ հետևանքներից` ցամաքային ականներից աշխարհում ամեն մի շնչին ընկնող ամենաբարձր աստիճանի միջադեպերից, որոնցից մեկ երրորդը կապված է երեխաների հետ»:

Պայթյունի հետևանքով մահացել են Պավել Ակոպովը, Մարատ Պետրոսյանը և Սամսոն Ավանեսյանը: Եվս երկու սակրավոր՝ Արամ Մկրտչյանը և Գարիկ Գոհիրյանը, վիրավորվել են: