Ռուսաստանն այս տարի կսկսի զենքի նոր առաքումները Հայաստան

Առաքումները կիրականացվեն 100 միլիոն դոլար վարկի շրջանակում, որը Հայաստանի կառավարությունը հաստատել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ընթացիկ տարում Ռուսաստանը զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Հայաստան։ Այդ մասին հինգշաբթի Երևանում ArmHiTec ցուցահանդեսում լրագրողներին ասաց ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Դրոժովը։

Հայաստանն ավելացնում է սեփական ռազմական արտադրանքը

Առաքումները կիրականացվեն 100 միլիոն դոլար վարկի շրջանակում, որը Հայաստանի կառավարությունը հաստատել է անցած տարվա հոկտեմբերին, իսկ խորհրդարանը հաստատել է դեկտեմբերին։

«Վարկի շրջանակում սպառազինությունների առաքումները նախատեսված են 2018թ-ին», — նշել է Դրոժովը։

Հիշեցնենք, որ պաշտպանական վարկը, որը տրամադրում է Ռուսաստանը, երկրորդն է վերջին երեք տարվա ընթացքում։ 2015թ-ին հանրապետությունը Մոսկվայից վարկ է ստացել 200 միլիոն դոլարի սպառազինություն գնելու համար։ Այդ վարկային գծով մատակարարումներն ավարտվել են 2017թ-ի վերջին։

«ԱրմՀայՏեք-2016» ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն:

Ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 13-15-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում: