Լոնդոնը կիսում է Կեմերովոյի ողբերգության ցավը. դեսպանատան մոտ ծաղիկներ են տանում

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան մոտ տասնյակ մարդիկ իրենց ցավակցությունն են հայտնում Կեմերովոյի հրդեհից զոհվածների հարազատներին։
Sputnik

Շենքի մուտքի մոտ պաստառ են դրել, որի վրա գրված է. « Լոնդոն, Կեմերովո` 2 քաղաք` մեկ վիշտ»։

Չնայած անձրևոտ օրվան, լոնդոնցիները ծաղիկներ և խաղալիքներ են բերում դեսպանատան մոտ։

«Զիմնյայ վիշնյա» առևտրի կենտրոնում կիրակի` մարտի 25–ին, բռնկված հրդեհը 64 մարդու կյանք է խլել։ Նրանցից 41–ը երեխաներ են։ Ավելի քան 79 մարդ տուժել է։