Ռոդչենկովը դոպինգ թեստերով հասավ Հայաստան. ինչու են շահարկվում հայ մարզիկների անունները

Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տարածված լուրերը, թե Գրիգորի Ռոդչենկովը գումարի դիմաց օգնել է հայ ծանրամարտիկներին իրենց թեստերը մաքուր դարձնել: Ի՞նչ նպատակ են հետապնդում տարածված լուրերը:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Համացանցում այսօր տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովը գումարի դիմաց օգնել է հայ ծանրամարտիկներին իրենց թեստերը մաքուր դարձնելու գործում:

2017 թվականի սեպտեմբերին ծանրամարտի համաշխարհային ֆեդերացիան որակազրկեց ինը երիրների ֆեդերացիաներին՝ դոպինգ օգտագործելու համար: Հայաստանի հավաքականի կազմում երեք ծանրորդ՝ Տիգլրան Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և Նորայր Վարդանյանը դոպինգ օգտագործած մարզիկների շարքում էին, ինչի պատճառով Մարտիրոսյաննը զրկվեց Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից, իսկ Խուրշուդյանը ստիպված էր հետ վերադարձնել 2012-ին Լոնդոնում նվաճած բրոնզե մեդալը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2 տարով որակազրկեց ԽՍՀՄ չեմպիոնին

Մարզասերները հիմա արդեն շատ լավ ճանաչում են Ռուսաստանի հակադոպինգային լաբորատորիայի(РУСАДА) նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում և հանդիսանում է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ինֆորմարտորը: Բոլորին հայտնի է նաև, որ Ռոդչենկովի տեղեկությունների հիման վրա ֆիլմ նկարահանվեց ու Ռուսաստանի շատ մարզիկներ որակազրկվեցին Մաքլարենի հայտնի զեկույցից հետո: Հիմա էլ գրում են, իբր Ռոդչենկովը սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի օլիմպիական կոմիտեի կամ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի հետ ու օգնել է մեր մարզիկներին օգտագործել դոպինգ և խուսափել պատժից:

Ի դեպ, նշենք, որ սկսած 2011 թվականից հայ մարզիկները դոպինգ թեստ հանձնում են ոչ թե Ռուսաստանում, այլ Ավստրիայում: Բացի այդ, իր քրոջ՝ Մարիա Ռոդչենկովայի դոպինգի ոչ օրինական շրջանառության կազմակերպման պատճառով 2011 թվականից Ռոդչենկովի վրա քրեական գործ կար հարուցված ու նա ազատության մեջ չէր:

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների հետաքննությունների կենտրոնը հրապարակել է մի հոդված, որը իբր փաստում է հայ ծանրորդների դոպինգի օգտագործման գործընթացը և ներկայացնում, թե հայկական հակադոպինգային գործակալության տնօրեն Արեգ Հովհաննիսյանը հաստատել է, որ թեստերը ուղարկվել են Ռոդչենկովին և օգնության համար նրան վճարվել է:

Մարզիկները մաքուր են. Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դեմ գործող պատժամիջոցը չեղարկվեց

Նախ նշենք, որ Հայաստանի հակադոպինգային գործակալություն կառույց գոյություն չունի: Արեգ Հովհաննիսյանը, իհարկե, բնակվում է Երևանում և աշխատում հենց այս ոլորտում, բայց գոյություն չունեցող հակադոպինգային հայաստանյան գործակալության տնօրենը չէ: Բացի այդ էլ, ինֆորմացիան, որը հրապարակվել է պարզապես չի համապատասխանում իրականությանը: Իրականությունն այն է, ինչ որ կա՝ մեր երեք ծանրորդի ու ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի որակազրկումը:

Հակադոպինգային գործակալության կողմից ռուսաստանցի մարզիկների նկատմամբ ուժեղ հսկողություն սահմանելը հասկանալի է և ոչ միայն սպորտի հետ կապ ունի: Թե ինչ նպատակ է հետապնդում այս հոդվածը, պարզ չէ: Միգուցե հիմա էլ փորձ է արվում հսկողության շրջանակի մեջ ընդգրկելայն երկրները, որոնք ոչ միայն սպորտով, այլև քաղաքական վեկտորի ընտրությամբ են բարեկամ Ռուսաստանի հետ: Համենայնդպես, մեր երեք մարզիկներից բացի դոպինգ օգտագործած ազգությամբ հայ այլ մարզիկներ չեն հայտնաբերվել: Այսքանով պետք է բավարարվել ու վերջակետ դնել, ինչ էլ մենք հիմա անում ենք: