ՌԱԴԻՈ

Հայրապետյան. «Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել «Տաշիր» առևտրի կենտրոնում»

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում պատմում է , թե Երևանի բազմամարդ օբյեկտներում ինչ վիճակում են հակահրդեհային անվտանգության համակարգերը։
Sputnik
Սերգեյ Հայրապետյան

Նրա խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համեմատաբար լավ վիճակում են Rio Mall-ը, Dalma-ն, իսկ վատ վիճակում` Տաշիրը և Մաշտոցի պողոտայի նախկին Փակ շուկան։

Հայրապետյանը նշում է, որ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել «Տաշիրում», այնտեղ բացակայել են հակահրդեհային անվտանգության համակարգերը` հակահրդեհային ազդանշանային համակարգը, հրդեհաշիջման, հակածխային պաշտպանությունը, կրակը հանգցնող սարքերի քանակը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին, չկան հատուկ ելքեր։

«Երկրորդ հարկում դրանք ուղղակի բացակայում են։ Դա շատ լուրջ խախտում է, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում», — ասաց պաշտոնյան։

«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների վերաբերյալ եզրակացություն առայժմ չկա, քանի որ այդ վայրերում ստուգումները շարունակվում են։