«Մենք փոքր քաղաքում ենք ապրում, բոլորն իրար ճանաչում են։ Կարդում ես մահացածների ցանկն ու հասկանում ես, որ կեսին ճանաչում ես», – ասում է ներկա աղջիկներից մեկը։
Գոռոցներ ու ճչոցներ էին լսվում, մարդիկ կոտրում էին պատուհանները, որ դուրս գան։
Մեկ այլ ականատես ասում է, որ հրդեհի ժամանակ խուճապ էր, մարդիկ փորձում էին ծխով լի շենքի ելքը գտնել։
Առևտրի կենտրոնում մինչ այժմ ծաղիկներ ու խաղալիքներ են բերում։ «Երեխեք, ներեք մեզ» գրառում կա։
ՌԴ ԱԻՆ–ի վերջին տվյալների համաձայն 64 մարդ ողբերգության զոհ է դարձել։ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել։ Վերջին տվյալներով` հրդեհից 67 մարդ է զոհվել, նրանց թվում նաև շատ երեխաներ կան։ Կեմերովոյի մարզի իշխանություններն ու իրավապահ մարմինները ստուգում են տվյալները 78 մահացածի մասին։