Ինչու են իրանցի զբոսաշրջիկները գալիս Հայաստան

Իրանցի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում ավելանում է հատկապես գարնանը, նրանք գալիս են Նովրուզն (Նոր տարի) այստեղ նշելու համար։ Բացի այդ, երկու երկրների ներկայացուցիչների միջև գործընկերային լավ հարաբերություններ են հաստատվել։
Sputnik

Sputnik Արմենիայի թղթակիցները զրուցել են հարևան Իրանից Երևան ժամանած հյուրերի հետ։ Յուրաքանչյուրն այցելության իր նպատակն ունի, բայց ամենակարևորն այն է, որ եղբայրական հանրապետությունից մեր երկրում ճանապարհորդողներին դուր է գալիս հայաստանյան հանգիստը։

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով` 2017 թվականին Հայաստան է այցելել մոտ 220 հազար իրանցի, ինչը 16%-ով շատ է 2016 թվականի ցուցանիշից (մոտ 185 հազար):