Պուտինը ծաղիկներ խոնարհեց հրդեհի զոհ դարձածների հիշատակին

Ռուասաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինն այսօր` վաղ առավոտյան, մեկնել է Կեմերովո, որտեղ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով 64 մարդ է մահացել։ Պուտինը ծաղիկներ է խոնարհել ողբերգության զոհերի հիշատակին։
Sputnik

Նա վարդերի փունջը դրել է առևտրի կենտրոնի մոտ, ուր մարդիկ ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ են տանում։

Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկած հրդեհի պատճառով անհետ կորած տասնյակ մարդիկ կան, այդ թվում` երեխաներ։ Վերջին տվյալներով` մահացածների թիվը հասնում է 64-ի, որից 9-ը երեխաներ են։