Անտոնը կնոջը և դստերը կարողացել էր դուրս բերել վառվող առևտրի կենտրոնից. տեսանյութ

Անտոն Չենկովը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ կնոջ և դստեր հետ այնտեղ է եղել։ Նրան հաջողվել է հարազատներին դուրս բերել վառվող տարածքից, ինչն, ըստ նրա, բավական դժվար էր, քանի որ կենտրոնում դեպի ելքը ցույց տվող վահանակներ չկային, և մարդիրկ մոլորված չգիտեին`ուր վազել։ Մանրամասների մասին Անտոնը պատմել է Sputnik-ին։
Sputnik

«Հիշում եմ, չէի կարողանում ճանապարհը գտնել, հասկանալի չէր` որ ուղղությամբ էր հարկավոր վազել… Գնում ես, գնում, ասես լաբիրինթոս լիներ»,- պատմել է նա։

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել։ Վերջին տվյալներով` հրդեհից 67 մարդ է զոհվել, նրանց թվում նաև շատ երեխաներ կան։

Ապրիլի 28-ը Ռուսաստանում համընդհանուր սգի օր է հայտարարված` Կեմերովոյում զոհվածների հիշատակին։