Հեքեթոն. մրցույթի հաղթողները կստանան մինչև 2 միլիոն դրամի շրջանակում մրցանակներ

Հեքեթոնը կբացահայտի զբոսաշրջության բնագավառում նորարական ծառայությունների գաղափարները, որոնք հետաքրքիր կլինեն հայաստանյան և արտասահամայան տուրիստական շուկաների համար և կապահովեն զբոսաշրջիկների մեծ ներհոսք և եկամուտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Նվաճել հայկական սարերը, թե՞ գինու մառանները․ ո՞րն է ավելի դժվար զբոսաշրջիկի համար

«Միջոցառումը տեղի կունենա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում` ապրիլի 7-8-ը։ Հեքեթոնն իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հեքեթոնը նպառտակը զբոսաշրջության բնագավառում նորարական ծառայությունների գաղափարները բացահայտելն է, որոնք հետաքրքիր կլինեն հայաստանյան և արտասահամայան տուրիստական շուկաների համար և կապահովեն զբոսաշրջիկների մեծ ներհոսք և եկամուտ:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն հետևյալ ոլորտներին վերաբերող նորարար գաղափարները` Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ, տեղեկատվական որոնման բարելավում, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

Մասնակից թիմը կարող է ունենալ առավելագույնը 4 անդամ, ովքեր 24 ժամվա ընթացում կաշխատեն իրենց գաղափարների վրա և կներկայացնեն ժյուրիին: Ժյուրիի անդամները կլինեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները:

Երևանում 10 օր շարունակ Նովրուզ կնշեն

Մրցույթի հաղթողները կստանան 2,000,000, 1,200,000 և 750,000 ՀՀ դրամի շրջանակում մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով, ներառյալ՝ մարքեթինգային և թարգմանության ծախսեր կամ ճանաչողական ուղևորություն դեպի Եվրոպա:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 2-ն է: