Երկու հայ ՃՏՊ–ի զոհ են դարձել Սարատովի մերձակայքում

Սարատովի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը մահացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Սարատովի մարզի Դերգաչևի շրջանում մարտի 26-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու հայեր են մահացել։ Այս մասին հայտնում է «Ռեգիոն 64» գործակալությունը։

Շղթայական ու ողբերգական ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են 6 տրանսպորտային միջոց, կա զոհ

ՎԱԶ-2110 ավտոմեքենայում եղել են երկուսով` ուղևոր Սերյոժա Հարությունյանը (1990 թվականին ծնված) և վարորդ Արմեն Ղազարյանը (1991 թվականին ծնված)։ Նախնական տվյալով` վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հանդիպակաց գոտի է դուրս եկել` բախվելով ռուսական պետհամարանիշներով «ԿամԱԶ»-ին։

Մահացու ելքով ավտովթարը տեղի է ունեցել մարտի 26-ին, ժամը 11:45-ն «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 223-րդ կմ-ում` Նովորոսլյաևկա գյուղի մերձակայքում։ Բեռնատարի վարորդը (1987 թվականի ծնված) թեթև վնասվածքներ է ստացել։