ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Կեմերովոյի ոստիկանությունը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառով անհետ կորածների ցուցակից 5 հոգու գտել է, հայտնում է Կեմերովոյի մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ոստիկանները օպերատիվ–հետախուզական միջոցառումների ընթացքում 64 անհետ կորած քաղաքացիներից 5–ին ողջ են գտել. նրանցից երեքն` անչափահաս են, մեկը` երիտասարդ աղջիկ և մյուսը` երիտասարդ տղա։ Ինչպես պարզվել է, նրանք երեկ ողբերգության վայրում չեն եղել», – գրված է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ շտաբում ոստիկանության և ԱԻՆ հոգեբանները հոգեբանական օգնություն են ցուցաբերում զոհվածների և անհետ կորած քաղաքացիների հարազատներին։
ՔԿ–ի հաղորդագրության համաձայն` հրդեհի քրեական գործի շրջանակներում ձերբակալել և հարցաքննել են 4 մարդու։ Այդ թվում` հրդեհի էպիկենտրոնի տարածքի վարձակալին և առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարին։ Ձերբակալվել են Առևտրի կենտրոնի տնօրեն Նադեժդա Սուդյոնոկն ու անվտանգության տեղակալը։
Վերջին տվյալների համաձայն` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է մոտ 70-ի։ Այլ տվյալների համաձայն` 53 մարդ է զոհվել։