Կեմերովոյի առևտրի կենտրոնում կրկին հրդեհ է բռնկել

Հրդեհի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Փրկարարներն ու հրշեջները կրկին մարում են Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհը։ Այնտեղ նախօրեին հրդեհ էր բռնկել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Կեմերովոյի հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր. ԱԳՆ

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ փողոցից երևում է, թե շենքի տանիքի օդափոխման համակարգերից ինչպես է կրկին խիտ ծուխ բարձրանում։

«Կրկին բռնկած հրդեհը մարում են վերամբարձ կռունկի միջոցով», — հայտնում է գործակալության թղթակիցը։

Հրշեջների և փրկարարների թվում տուժածներ չկան, թեև աշխատանքներն իրականացվում են դժվար պայմաններում. շենքի փլուզման վտանգ կա։

Կեմերովոյի առևտրի կենտրոնի քառահարկ շենքում հրդեհը բռնկել էր կիրակի։ ԱԻՆ-ի պաշտոնական տվյալներով` 64 մարդ է մահացել։