Հարավամերիկացին Պետերբուրգում ներխուժել է Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցի

Պահակները օրինախախտին հայտնաբերել են եկեղեցու առևտրային կրպակում։ Պարզվել է` նա Հարավային Ամերիկայի երկրներից մեկի քաղաքացի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մարտի 24-ին արտագերատեսչական պահակության բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հարավային Ամերիկայի երկրներից մեկի քաղաքացուն։ Նա փորձում էր ներխուժել Նևսկի պողոտայում գտնվող Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցի։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի ու ՌԴ Լենինգրադի մարզի Արտագերատեսչական պահակության վարչության մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայում ահաբեկիչը սուպերմարկետ է ներխուժել. կան զոհեր

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան` տեղական ժամանակով ժամը 07:12-ին։ Կանչին արձագանքած պարեկները ձերբակալել են անհայտ անձին, որը կոտրել էր Հայ առաքելական եկեղեցու առևտրային կրպակի ապակին ու ներխուժել ներս։ Հենց այնտեղ էլ նրան հայտնաբերել են։

Ավելի ուշ պարզվել է, որ ձերբակալվածը Հարավային Ամերիկայի երկրներից մեկի քաղաքացի է ու սովորում է պետերբուրգյան բուհերից մեկում։

Դեռևս պարզ չէ, թե ինչու էր նա ներխուժել եկեղեցու առևտրային կրպակ։