Եգիպտոսի խորհրդարանը Թուրքիայի գործողությունները համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Եգիպտոսի պատգամավորներն աշխարհին կոչ են արել կանգնեցել քրդերի «ռասայական զտումները», որն իրականացնում է Էրդողանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Եգիպտոսի խորհրդարանի արաբական հարցերի կոմիտեն Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության հետ է համեմատել Թուրքիայի այն գործողությունները, որոնք այսօր իրականացվում են Սիրիայում։ Այս մասին հայտնում է Ahram.online պարբերականը։

Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայում և Իրաքում քրդերի «ռասայական զտումները» միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են և ագրեսիա` երկու երկրների ինքնավարության դեմ։

«Սա զանգվածային նոր կոտորած է, որը հիշեցնում է հայ ժողովրդի եղեռնը Առաջին Համաշխարհայինի տարիներին»,- նշված է հայտարարության մեջ։

Փաստաթղթի հեղինակները ցավում են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աչք են փակում Էրդողանի ռազմական հանցագործությունների և Սիրիայում ու Իրաքում քրդերի հանդեպ իրականացված ռասայական զտումների առաջ։

Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված արտասովոր հուշարձան կկանգնեցվի

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դիկտատոր Էրդողանը ռազմական արկածախնդրությունների է գնացել ներքին անհաջողություններից պատճառով և խաղաղության ու կայունության սպառնալիք ստեղծել Մերձավոր Արևելքում։

«Ցավալի է, որ ՄԱԿ-ն ու Անվտանգության խորհուրդը մինչև հիմա լռել են և որևէ բանաձև չեն ընդունել Սիրիայի և Իրաքի տարածքից Թուրքային դուրս բերելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Եգիպտական խորհրդարանականները ուշադրություն են հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Անկարան աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, ապաստան է տրամադրում նրանց, օգնում է գրոհներ իրականացնելու հարցում։

Պատգամավորները հուսով են, որ «բարեկամական թուրք ժողովուրդը դեմ դուրս կգա Էրդողանին»։ Կահիրեն թուրքական ագրեսիվ քաղաքականության դեմ հանդես գալու հորդորով դիմել է նաև Արաբական պետությունների լիգային։