Հայ երեխաների վրացական պարը զարմացրել է Վրաստանի դեսպանի կնոջը. տեսանյութ

Facebook սոցիալական ցանցում մեծ հայտնիություն է ձեռք բերել տեսանյութը, որտեղ հայ երեխաները վրացական պար են պարում։
Sputnik

Երևանի № 52 մանկապարտեզում մարտի 23–ին միջոցառում է տեղի ունեցել` նվիրված Վրաստանի և Հայաստանի  մայրերի տոնին (Վրաստանում այն նշում են մարտի 3–ին, Հայաստանում` ապրիլի 7–ին)։ Հրավիրվածների մեջ էր նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի կինը` Եկատերինա Բակրաձեն, նաև դեսպանատան գլխավոր խորհրդական Նինո Ապցիաուրին։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում Վրաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Երեխաները մայրերին նվիրված ծրագիր են ներկայացրել, որի շրջանակում եղել են վրացական պարեր, երգ ու բանաստեղծություններ։