ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի բռնցքամարտիկ Հայկ Շահնազարյանը կիսաթեթև քաշային կարգում WBO-ի չեմպիոն է դարձել։
Նա հաղթանակ է տարել վրացի մարզիկ Ջաբու Շալուտաշվիլիի հետ բարդ մարտում։ Դրա համար Հայկը ստիպված էր տասը ռաունդ խաղալ Կրասնոդարում անցկացվող մրցումներում։
Շահնազզարյանը առաջին կիսաթեթև քաշային կարգի ներկայացուցիչ է՝ 2012 թվականից պրոֆեսիոնալների շարքում է ելույթ ունենում։ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի վարկածով եղել է Մերձբալթիկայի չեմպիոն, WBO-ի վարակածով՝ Եվրոպայի չեմպիոն, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով՝ պատանիների շարքում չեմպիոն, WBO-ի վարկածով նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ է եղել։
Հայկ «Քաջ» Շահնազարյանը ծնվել է 1993 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի Արարատ քաղաքում, սական վեց տարեկանում ընտանիքի հետ Սամարա է տեղափոխվել։
WBO-ն բռնցքամարտի համաշխարհային կամակերպություն է, պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարևորագույն չորս կազմակեպություններից մեկը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Խուանում։