«Երկրի ժամն» անցկացվում է մարտի վերջին կամ նախավերջին շաբաթ օրը։ Դրանով կոչ է արվում մոլորակի բնակչությանը մեկ ժամով անջատել բոլոր լույսերը և դրանով ուշադրություն հրավիրել երկրի կլիմայական փոփոխություններին, լուսային ախտոտմանն ու այլ էկոլոգիական այլ խնդիրներին։
2018 թվականի մարտի 24-ին «Երկրի ժամը» նախաձեռնությունն իրականացվեց տեղական ժամանակով ժամը 20:30-ից 21:30-ը։ Հայաստանը նույնպես մասնակցեց ակցիային՝ իշխանություններն անջատել էին Երևանի գլխավոր փոխոցների լուսավորությունը։