«Համով Հայաստան»․ այս բաղադրիչի համար զբոսաշրջիկները տարբեր երկրներից Հայաստան են գալիս

«Համով Հայաստան» նախագծի այս թողարկման ընթացքում կիմանաք՝ ինչպես պատրաստել լազանյա` Հայաստանում և դրա սահմաններից դուրս սիրված ու պահանջված ավելուկով։
Sputnik

Մայրաքաղաքի ռեստորաններից մեկի խոհարարը Sputnik Արմենիայի թղթակիցներին ցուցադրեց, թե ինչպես կարելի է ավելուկով լազանյա պատրաստել։

Լազանյայի համար խոհարարը մի շարք բաղադրիչներ է օգտագործում, այդ թվում՝ ավելուկ, սխտոր, ընկուզեղեն, աղ, պղպեղ, քրքում։ Նա խորհուրդ է տալիս տնային տնտեսուհիներին ժամանակը խնայելու համար լազանյայի շերտերը ոչ թե տանը պատրաստել, այլ խանութից գնել։

«Համով Հայաստան». Sputnik-ն ավելուկով աղցան է պատրաստում

Լազանյայի յուրաքանչյուր շերտը պատում են պարմեզան պանրով ու բեշամել սոուսով։

Ի դեպ՝ բեշամելը կարելի է նաև հեշտությամբ ինքնուրույն պատրաստել։ Դրա համար հարկավոր է եփել կաթը, որի մեջ կարագ, մանրացրած մշկընկույզ և ալյուր է ավելացրած։

Մատուցելիս լազանյայի յուրաքանչյուր պատառ համեմում են թթվասերից, անանուխից, սխտորից և ուրցից պատրաստած սոուսով։

Մանրամասները դիտեք տեսանյութում, բարի ախորժակ։