Սիրուշոն «պայթեցրել» է դահլիճը. «Քելե, քելե»–ն ոտքի է հանել բոստոնցիներին. տեսանյութեր

Սիրված երգչուհին հայրենասիրական երգեր է կատարել, հետո հնչել է հանրահայտ «Քելե, քելե»–ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Երգչուհի Սիրուշոն ելույթ է ունեցել Բոստոնում և Instagram-ի իր էջում տեսանյութեր հրապարակել համերգից, որոնցում երևում է, թե ինչպես է ցնծում հանդիսատեսը։

Սիրուշոն մի քանի հայրենասիրական երգեր է կատարել, որոնց հաջորդել է «Եվրատեսիլի համար» գրված «Քելե, քելե» երգը։

Հանդիսատեսի բերկրանքին ու կենդանի կատարմանը գումարվել են լուսային էֆեկտները, և համերգը վերածվել է անմոռանալի շոուի։