Հայաստանի նախագահը Երախտագիտության մեդալ հանձնեց Sputnik Արմենիայի ղեկավարին

Սերժ Սարգսյանը պետական պարգևներ հանձնեց մշակույթի գործիչներին, դիվանագետներին ու լրագրողներին, որոնց թվում էր նաև Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում Երախտագիտության մեդալ հանձնեց Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյին։

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը` որոշում եմ լրագրության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար Դմիտրի Իվանի Պիսարենկոյին (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում։

Սա Պիսարնեկոյի առաջին պետական պարգևն է։

«Լինելով Ռուսաստանի քաղաքացի` ինձ համար մեծ պատիվ է պարգև ստանալ Հայաստանում, որն իմ հայրենիքն եմ համարում»,- ասաց Պիսարենկոն։

Sputnik Արմենիայի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է Դմիտրի Պիսարենկոյին և նորանոր հաջողություններ մաղթում նրան։