«Սարատովյան ավիաուղիները» չեղարկել է դեպի Երևան չվերթը. հայ համայնքը զայրացած է

Բացի այն, որ էթնիկ հայերն իրավիճակի պատանդ էին դարձել, մեծ հարցականի տակ է հայտնվել Սարատովից դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել ամեն շաբաթ իրականացվող Սարատով-Երևան չվերթը։ Այս մասին «Վզգլյադ-ինֆո»-ին հայտնել են չվերթի` ընկերությունից SMS-հաղորդագրություն ստացած ուղևորները։ Նրանց տեղեկացրել են, որ դեպի Երևան չվերթերը հետաձգվում է մարտի 27-ից մինչև հոկտեմբերի 23-ը։

Սարատովի օդանավակայանի տեղեկատու ծառայությունից պարբերականին հաստատել են չվերթի չեղարկումը մինչև հոկտեմբեր, սակայն միևնույն ժամանակ հավաստիացրել, որ տոմսերի համար վճարած գումարները հնարավոր է ստանալ այն ընկերություններից, որտեղ ուղևորները դրանք ձեռք են բերել։

«Չեխական ավիաուղիները» վերականգնում են Պրահա–Երևան չվերթները

Սարատովի հայկական համայնքային կազմակերպության փոխնախագահ, շրջանի հասարակական պալատի անդամ Արայիկ Քոսյանին զայրացրել է ավիաընկերության որոշումը։ Նա հայտարարել է, որ իրավիճակը հնարավոր կլինի շտկել դաշնային իշխանությունների միջամտության միջոցով։

Նա պարբերականին հայտնել է` բացի այն, որ իրավիճակի պատանդ էին դարձել էթնիկ հայեր, մեծ հարցականի տակ է հայտնվել Սարատովից դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելության հարցը։

Նրա խոսքով` զբոսաշրջային սեզոն է բացվում, և Սարատովի բնակիչներից շատերը ծրագրում էին Հայաստանում հանգստանալ։

«Բանն այն է, որ Հայաստանում հանգիստը բավական մատչելի է և միևնույն ժամանակ սպասարկման որակն այնտեղ բարձր է։ Մենք կխորհրդակցենք մեր համայնքի անդամների հետ, և բացառված չէ, որ դիմում կնախապատրաստենք», — նշել է Քոսյանը։