ԿԸՀ–ն ամփոփել է Ռուսաստանի նախագահի ընտրության պաշտոնական արդյունքները

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի ընտրության արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ղեկավարի ընտրություններում հաղթել է ձայների 76,69 տոկոս արդյունքով, նշված է ԿԸՀ-ի որոշման նախագծում։

«Արևմտյան ընկերները» սխալվեցին, Պուտինը ձայների մեծ մասը ստացել է Եվրոպայում

Պուտինի օգտին քվեարկել են ընդհանուր առմամբ 56 միլիոն 430 հազար 712 ընտրող։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը` ստանալով քվեների 11,77 տոկոսը (8 659 206 ռուսաստանցիներ), երրորդը Վլադիմիր Ժիրինովսկին է, որը ստացել է քվեների 5,65 տոկոսը (4 154 985 ընտրող)։

Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը չորրորդն է` քվեների 1,68 տոկոսով (1 238 031 ընտրող)։

Ինչպես հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան նիստի ընթացքում, Ռուսաստանի նախագահի ընտրությունները բոլոր հիմնական չափանիշներով համապատասխանում են այն պահանջներին, որոնք պետք է կատարվեն, ներառյալ մրցունակությունը և թափանցիկությունը։

Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել, որ որոշ թեկնածուներ, այդ թվում` ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, չեն կարողացել մասնակցել նախագահի ընտրությանը դատվածության պատճառով, բայց դա օրենքի պահանջն է, և ԿԸՀ-ն խստորեն կատարել է այն։

ՌԴ նախագահի ընտրությունը կայացել է մարտի 18-ին, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67,54 տոկոսը։