ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Facebook-ը շատ անարդար է վարվում... հետին թվով սկսում է սանկցիաներ կիրառել»

Հայաստանի ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց Facebook սոցիալական ցանցի նոր քաղաքականությունը, որի համաձայն` այն այսուհետ թույլ չի տալիս կայքի էջերում օգտագործել «ազերի» բառը։
Sputnik

Միհրան Հակոբյան
«Իմ ֆեյսբուքյան էջը մեկ անգամ 24 ժամով էին արգելափակել, իսկ հետո երեք օրով։ Բանն այն է, որ Facebook սոցիալական ցանցը նոր կանոններ է կիրառում, ըստ որի` «ազերի» բառը եթե ռուսերենով գրվում է կայքի էջերում, ապա դա դիտարկվում է որպես վիրավորանք, այլատյացության քարոզ, ինչը Ֆեյսբուքի համար անհանդուրժելի է»,- ասաց պատգամավորը։

Նրա հավաստիացմամբ` ինքն ընդամենը մեկ անգամ է այդ բառն օգտագործել` այն էլ չորս տարի առաջ և իր գրառման մեջ վիրավորական որևէ բան չի եղել ադրբեջանցի ժողովրդի հասցեին։ Ըստ նրա` Facebook-ը շատ անարդար է վարվում, նոր խաղի կանոններ է հրամցնում և հետին թվով սկսում է որոշակի սանկցիաներ կիրառել։