Օզբիլիսի փոխարեն Ավետիսյանը. Հայաստանի հավաքականի նախավերջին մարզումը. լուսանկարներ

Արաս Օզբիլիսը դժվար թե խաղադաշտ դուրս գա Էստոնիայի խաղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մարտի 22-ին Ֆուտբոլի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Էստոնիայի հետ ընկերական խաղից առաջ:

Առայժմ թխամորթ Արարատը. Հայաստանի հավաքականի երկու նորեկներից մեկը ժամանեց Հայաստան

Հերթական մարզումը անցավ շատ դինամիկ ու աշխատանքային պայմաններում, Լրագրողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու մարզման առաջին 15 րոպեներին, բայց այդքան ժամանակն էլ բավարար էր, որպեսզի նկատեինք փոփոխությունը հավաքական հրավիրված խաղացողների մեջ:

Արաս Օզբիլիսի վնասվածքը հավաքականի բժիշկները գնահատում են միջին ծանրության, ինչը ենթադրում է, որ Էստոնիայի խաղին Օզբիլիսը դժվար թե դուրս գա խաղադաշտ: Այժմ նրան հսկում են բժիշկները, և արվում է ամեն ինչ Լիտվայի խաղում նրան տեսնելու համար: Մեր ընտրանու կիսապաշտպանը ոլորել է ոտնաթաթը և մինչև Էստոնիայի խաղը հաստատ մարզումներին չի մասնակցի:

Օզբիլիսի փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որն այսօր մասնակցում էր բավականին ծանրաբեռնված մարզմանը:

Ընդգծենք, որ չնայած ծանրաբեռնվածությանը զգացվում էր ֆուտբոլիստների բարձր և մարտական տրամադրությունը, որը գուցե փոխանցվել էր տղաներից ֆուտբոլային մրցանակաբաշխությունից հետո:

1 / 9
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզման ժամանակ
2 / 9
Մարզման ժամանակ
3 / 9
Մարզման ժամանակ
4 / 9
Հենրիխ Մխիթարյան
5 / 9
Հենրիխ Մխիթարյան
6 / 9
Գևորգ Ղազարյան
7 / 9
Արտակ Գրիգորյան
8 / 9
Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը
9 / 9
Ֆուտբոլիստ Էրիկ Գրիգորյանն ու գխավոր մարզչի օգնական Ռազմիկ Գրիգորյանը

Հիշեցնենք, որ այսօր 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունում եռյակը կազմել էին հավաքականի երեք ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Վարազդատ Հարոյան հերթականությամբ:

Մարտի 24-ին և 27-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու հանդիպում` հաջորդաբար մրցելով Էստոնիայի և Լիտվայի ընտրանիների հետ։