Բրիասկոն «հայավարի» ցանկություն է հայտնել խաղալու մեր հավաքականի կազմում. տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` նախատեսվող ընկերական խաղերից առաջ մարզումների առաջին օրվա հինգրոպեանոց տեսանյութն է հայտնվել համացանցում։
Sputnik

Մարզումներից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ողջունել է արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկոյին։

«Առաջին անգամ է հավաքական հրավիրվել, շատ մեծ հաճույքով, հայավարի, ուրախությամբ ցանկություն է հայտնել խաղալու, բարի գալուստ»,- ասել է Պետրոսյանը։

Երկրորդ հաճելի նորությունը, որը հայտնել է մարզիչը` Գևորգ Ղազարյանի վերադարձն է թիմ։ Նա ծանր վնասվածքի պատճառով մի ամբողջ տարի չկարողացավ խաղալ։

Տեսանյութում հավաքականի խաղացողները շատ ջերմ են միմյանց հետ, իսկ Մխիթարյանը եղբայրաբար ողջագուրվում է Բրիասկոյի հետ։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է առաջիկա երկու ընկերական հանդիպումներին։ Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը իր հարկի տակ կընդունի էստոնացիներին, իսկ մարտի 27-ին` լիտվացիներին։