Երևանում ջերմաստիճանը կհասնի 28 աստիճանի. նոր օդային ալիք է գալիս Հայաստան

Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլ հակառակը` ավելի է բարձրանալու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ամսի 24-ին Հայաստան կգա ևս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի: Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +33 աստիճանի, Տավուշում՝ մինչև +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև 27-28 աստիճանի, նույնը՝ նաև Երևանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը:

Ըստ «Հիդրոմետ» ծառայության ներկայացրած հաղորդագրության` այսօր` մարտի 21-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 18-20, գիշերային ժամերին`8-10 աստիճան տաքություն։