«Կարոտե՞լ էիք ինձ». ժպտացող Պուտինը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի շենքի ճակատին

Շենքի վրա ցուցադրվող տեսահոլովակում նշվում է. «Շատ հարմար է, որ Արևմուտքն ամեն բանում մեղադրում է ռուսներին ու Պուտինին։ Պուտինը միջամտում է ԱՄՆ ընտրություններին, Պուտինը թունավորել է Սկրիպալին, Պուտինը տապալել է բիթկոինը։ Ռուսները սիրում են իրենց ուժեղ առաջնորդին ու վերընտրել են նրան նախագահի պաշտոնում։ Եկեք հարգենք ռուսների ընտրությունը»։
Sputnik

Ռուսաստանի նախագահական ընտրությունների ավարտից հետո համացանցում մի տեսահոլովակ է հրապարակվել, որում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի շենքի ճակատին ժպտացող Պուտինի լուսային պատկերն է, իսկ դրան կից գրված է. "Miss me?" («Կարոտե՞լ էիք ինձ»)։

Այդ արտահայտությունն օգտագործելիս` հեղինակները հավանաբար հումորով ակնարկում են «Շերլոկ» հայտնի սերիալը, որում այդ խոսքն արտասանում է պրոֆեսոր Մորիարտին։