Ի՞նչ են կորցրել ջայլամները հայկական գյուղում

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեսագրել է Հայաստանում ամենաէկզոտիկ թռչուններին` ջայլամներին, որոնք, կարելի է ասել, արդեն Հայաստանի բնակիչներ են համարվում և փորձում են հարմարվել տեղական պայմաններին։
Sputnik

Արմավիրի մարզի` Արարատի ստորոտին գտնվող Փշատավան գյուղում ֆերմերային նոր տնտեսություն է ստեղծվել, որտեղ ջայլամներ են բուծում։ Ֆերմայի տարածքում 500 թռչուն է ապրում։

«Էկզոտիկ» բիզնեսի սեփականատերերը պնդում են` դեռ վաղ է շահույթի մասին խոսել, 2008 թվականից սկսած առայժմ այդ բիզնեսում միայն մեծ ներդրումներ են կատարվում։

Հայաստանում ջայլամի մսից բաստուրմա, սուջուխ և ղաուրմա են պատրաստում։ Թռչնաբույծները հույս ունեն, որ հայկական շուկայում ջայլամների օգտակար միսը պահանջարկ կունենա, որից հետո միայն կմտածեն այն տարածաշրջանի երկրներ և Եվրոպա արտահանելու մասին։