Լևոն Արոնյանի հերթական ոչ-ոքին` այս անգամ ադրբեջանցի Մամեդյարովի հետ խաղում

Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել` այս անգամ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Պարտիան ավարտվել է 41-րդ քայլին:

Այս արդյունքից հետո Արոնյանը վաստակած 3,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մամեդյարովը 5,5 միավորով 2-րդ տեղում է:

9-րդ տուրի ևս երկու պարտիա են ավարտվել են: Ամերիկացի Ուեսլի Սոն ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ ռուս Սերգեյ Կարյակինը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին:

Մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանայի և Դին Լիրենի պարտիան դեռևս ընթացքի մեջ է: