Ալիևը սպառնում է «պատմական Ադրբեջանին». Արցախի բանակցությունները նոր թափ կստանան

Ադրբեջանի նախագահը երկրորդ անգամ հայտարարեց, որ Հայաստանի մեծ մասը` «պատմական Ադրբեջանն է», փորձագետները կարծում են, որ նա Արցախում «բանակցությունների շեմ է» սահմանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքը կրկին սխալ քարտեզներ և գրքեր են ընկել։ Դրանց վրա նա տեսել է, որ «Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն»։

Երկուշաբթի, հանդես գալով Նովրուզի նախաշեմին անցկացվող համաժողովրդական տոնակատարությանը, Ալիևը հայտնել էր, որ այսօրվա Հայաստանի տարածքը «Ադրբեջանի պատմական հողերն են»։ Նա նաև հայտնել էր, որ «Ադրբեջանի դրոշը ծածանվելու է Խանքենդիի վրա» (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը)։

Ալիևը երկրորդ ապրիլի՞ն է նախապատրաստվում, ինչ են ակնարկում հարևանները զորավարժություններով

Ալիևի հայտարարությանն արդեն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ–ն։ Մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության տարածքային հավակնությունների վերաբերյալ համաշխարհային հանրության կողմից արձագանքի բացակայությունը ավելի շատ է ոգեշնչում Ադրբեջանի նախագահին։

Արևելագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Ալիևի նման առաջին հայտարարությունից դեռ քիչ ժամանակ է անցել։

«Նախ, այդ հայտարարությունն արվել էր սեփական լսարանի համար, ընտրություններից առաջ», – ասաց Տոնոյանը։

Վարկածներից մեկի համաձայն` Ալիևի հռետորությունն ուղղված է Հայաստանից գաղթած ադրբեջանցիներին։ Սա նրանց ականջների համար հաճելի պոպուլիստական հայտարարությունների հաշվին ձայներ ստանալու փորձ է։

Տոնոյանի կարծիքով` հնարավոր է նաև, որ նման հայտարարություններով Ալիևը փորձում է ազդել երկրի ողջ բնակչության վրա, ամրապնդել իր իշխանությունը` խաղալով հայրենասիրական զգացմունքների վրա։

«Մյուս կողմից` նման հայտարարությունները գրեթե ազդեցություն չեն թողնում սեփական բնակչության վրա։ Հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ բուն ադրբեջանցիների համար այդ հայտարարությունները ծիծաղելի են», – ասաց Տոնոյանը։

Ալիևի հայտարարությունը միջազգային արձագանքի բացակայության հետևանք է. Բալայան

Նրա խոսքով` նման հայտարարություններով Ալիևը մեկ քայլով Ադրբեջանը Արցախից հեռացնում է, քանի որ որքան շատ է խոսվում «պատմական հայրենիքի» մասին, այդքան ավելի խաբուսիկ են դառնում որոշակի տարածքների վերաբերյալ իրական շանսերը։

Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին կամ Արցախին, Տոնոյանի կարծիքով, որպես «պատմական հող է» ընկալվում նաև ռուսական Դերբենտը և Իրանի հյուսիսը։ Որքան լայն է աշխարհագրությունը, այդքան ավելի քիչ իրատեսական է դրանք «վերադարձնելը»։

«Հասարակության մոտ հարց է ծագում` 25 տարվա ընթացքում Արցախի տարածքը չի վերադարձվել, իսկ դուք խոսում եք Հայաստանի մասին։ Սեփական հանրությունն այդ հայտարարությունները չի ընդունում», – ասաց Տոնոյանը։

Ընդ որում` նրա խոսքով, հայկական կողմը միջազգային հարթակներում Ալիևի հայտարարությունները կարող է արդյունավետ օգտագործել` ցույց տալու համար, որ Ադրբեջանի նկրտումները Արցախով չեն սահմանափակվում։

Իսկ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` ընտրությունների նախաշեմին արված հայտարարությունները, առաջին հերթին, անհրաժեշտ են ներքին սպառման համար։

«Նախ` սա հերթական փորձ է ցույց տալու, որ ներկայիս ստատուս քվոն (որը գնալով ավելի մեծ դեր է խաղում ապագա կարգավորման հարցում) կարող է փոխվել ցանկացած պահի։ Ընդ որում, եթե փոխվի, ապա Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի, այդ թվում` այն Հայաստանի տարածք տեղափոխելով», – ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` Հայաստանում և Ադրբեջանում համեմատած նոր իշխանության ձևավորումից հետո Արցախի վերաբերյալ բանակցությունների ինտենսիվությունը փոխվելու է, այն ավելի կոնկրետ տեսք կստանա։

Ադրբեջանական «սուսերով պար» կամ ինչու Բաքուն միայն կարող է երազել Երևանը գրավելու մասին

Մինչ այդ փուլը Ադրբեջանը փորձում է ավելացնել բանակցային ռեսուրսը` «բարձր շեմ սահմանել», որպեսզի բանակցությունների ժամանակ նրա կողմից զիջումներ անելուց հետո Բաքուն ամեն դեպքում շահույթով դուրս գա։

«Ադրբեջանին ձեռք չի տալիս, որ «ժողովրդի ինքնորոշման իրավունքի» սկզբունքը սկսում է առավել հաճախ հիշատակվել։ Այդ մասին հայտարարել էր նաև ԱՄՆ դեսպանը Միացյալ Նահանգներ` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցի ժամանակ», – ասաց Հակոբյանը։

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունը հասկանում է, որ նախագահի ընտրություններից հետո Ռուսաստանը կարող է ակտիվանալ մի շարք տարածաշրջանային հարցերում, և պատրաստվում է դրան։ Ադրբեջանում ընտրությունների օրը փոխելը նույնպես «սինխրոնիզացիա» էր Մոսկվայի և Երևանի քվեարկության հետ։

Քաղտեխնոլոգի կարծիքով` Հայաստանում և Ադրբեջանում անվանական նոր իշխանության ձևավորումից հետո Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացը ավելի արագացված տեմպով կընթանա։

Ադրբեջանում վերջերս կազմակերպած զորավարժությունները նույնպես վերոնշյալ տրամաբանության շրջանակներում են։ Դրանք ոչ միայն ընտրությունների հետ էին կապված, այլև ստատուս քվոն փոխելու վերաբերյալ ցուցադրական պատրաստակամության։

Հիշեցնենք, որ Ալիևը առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։ Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել էր, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։