Հայաստանն ապրիլի 10–ին կվավերացնի Եվրամիության հետ համաձայնագիրը

Դրանից հետո ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնի, որպեսզի չսպասեն, թե երբ այն կընդունեն Եվրամիության բոլոր երկրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Եվրամիության հետ համաձայնագիրը ապրիլի սկզբին։ Այդ մասին հայտարարեց ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Լեհաստանի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ ճեպազրույցում։

Լեհաստանը կքննարկի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ ազատ մուտք գործելու հարցը

Ամենայն հավանականությամբ, վավերացումը տեղի կունենա ապրիլի 10-ին, ավելացրեց Աշոտյանը։ Դրանից հետո համաձայնագիրը ժամանակավորապես ուժի մեջ կմտնի, որպեսզի չսպասեն ԵՄ բոլոր պետությունների խորհրդարաններում դրա վավերացմանը։

Համաձայնագիրը նախատեսում է փուլային գործողություններ` կապված մի շարք հարցերի լայն շրջանակի հետ` տնտեսություն, մշակութային կապերի զարգացում, քաղաքացիական հասարակություն։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ համաձայնագրին։ Այն թույլ կտա մեզ ամրապնդել եվրոպական գործընկերների հետ համագործակցությունը և քաղաքական երկխոսությունը», — վստահեցրեց Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրեց 2017թ-ի նոյեմբերին Բրյուսելում։