Արոնյանը հավակնորդների մրցաշարում միավորների մի մասը զիջեց Լիրենին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Այսօր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի ութերորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենն էր:

Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Մրցակիցները պարտիայի 41-րդ քայլին  համաձայնության եկան միավորը կիսելու հարցում, ինչի արդյունքում այժմ Արոնյանն ուն 3 միավոր:

Արոնյան-Գրիշչուկ. 42 քայլ` առանց մատի

Մյուս պարտիաներից ավարտվել է միայն Մամեդյարով-Կարյակին խաղը, որտեղ շախմատիստնեը նույնպես կիսեցին միավորը:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: