ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայազգի ռուսաստանցի հաղորդավար Սաթի Սպիվակովան Instagram–ի իր էջում հրապարակել է «Օտար խաղեր» (1986) ֆիլմի նկարահանման հրապարակում արված լուսանկարը։
«Հիշողության գզրոցներից», – մակագրել է լուսանկարը Սպիվակովան։
Նրա բաժանորդները սկսել են գուշակել, թե որ ֆիլմից է կադր հրապարակել Սպիվակովան և չեն սխալվել։ «Օտար խաղեր» ֆիլմում նա խաղում է Աշխենի դերը։
Սաթիի բաժանորդներն արձագանքել են գրառմանը գոբանական մեկնաբանություններով` «անհավանական», «զտարյուն հայուհի», «ազնվազարմ հայուհի», «ինչպիսի աչքեր»։
«Հիմա հեռուստատեսությամբ ցուցադրում են այդ ֆիլմը։ Այն շատ արդի է բոլոր ժամանակների համար։ Ամեն ինչ փոխվում է, իսկ թեման (իրավիճակը, պահվածքը և այլն) մնում է նույնը, սակայն հիմա շատ քիչ են հարևան Կարոյի նման մարդիկ», – գրել է օգտատերերից մեկը։
Դեռ խորհրդային տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարած ֆիլմում նկարահանվել են նաև Ռոնալդ Տեր–Մակարովը, Ալլա Թումանյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Արմեն Ջիգարխանյանը և ուրիշներ։
Ֆիլմը սյուժեն հետևյալն է`արտասահմանյան գործուղման մեկնելու համար Արամը և նրա կինը` Աշխենը, հաճոյանում են բոլորին, ով կարող է նպաստել իրենց ցանկության կատարմանը։ Ուղևորությունները մեկը մյուսի հետևից ձախողվում են, բայց երիտասարդ զույգը համառորեն ձգտում է հասնել իր նպատակին։