Իրավունքը ուժ է. հայ սպառողի իրավունքները ոտնահարող կոռուպցիոն շղթան

Sputnik Արմենիա ռադիոկայանի «Իրավունքը ուժ է» հաղորդաշարի հյուրը «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահն է։
Sputnik

Ինչքանով են պաշտպանված հայաստանցի սպառողների իրավունքները, և որ պետական կառույցներն ինչպես են խախտում դրանք։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս հարցերի պատասխանները տվել է «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի» նախագահ Արթուր Աթոյանը։

Նրա դիտարկմամբ` հայ սպառողների իրավունքն ամենից շատ խախտում են պետական մարմինները։ «Մեկը սկսում է, մյուսները`շարունակում»։ Աթոյանը մատնանշում է հնարավոր կոռուպցիայի կոնկրետ հասցեները։