Երևանի ընտրատեղամասը փակվեց. ավելի քան 4.5 հազար մարդ է քվեարկել

20:00 փակվեց Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղակայված 8026 ընտրատեղամասը, հանձնաժողովի անդամները սկսեցից հաշվարկել ձայները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Նախնական տվյալներով` ավելի քան 4.5 հազար մարդ է մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին Երևանում տեղակայված դեսպանատանը, Sputnik Արմենիային են հայտնել դիվանագիտական ներկայացուցչությունից։

Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղակայված 8026 ընտրատեղամասը փակվել է նախատեսված ժամին` տեղի ժամանակով ժամը 20:00–ին։

Շինարարից մինչև գինեկոլոգ. ինչու է նրանց համար կարևոր ՌԴ նախագահի ընտրությունը

Վերջին երկու քվեարկողները հասցրել են ընտրատեղամաս մտնել այն փակվելուց մեկ րոպե առաջ։

Նախնական տվյալների համաձայն` ընտրողների թիվը գերազանցել է 4.5 հազարը, վերջնահաշվարկի արդյունքում, հավանաբար, այդ թիվը կաճի։

Սա աննախադեպ մասնակցություն է ՀՀ տարածքում գտնվող դեսպանատան ընտրատարածքի համար։

Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ ողջ օրվա ընթացքում Երևանում ՌԴ դեսպանատանը 1070 մարդ էր քվեարկել։

Հիշեցնենք նաև, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում կայացան նախագահի ընտրություններ, բացվել էր ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում էր մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում էր 8 թեկնածու։