Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հերթ է գոյացել. ավելի քան 100 ընտրող քվեարկել են ուզում

Ռուսաստանի նախագահի ընտրություններին իրենց ձայնը տալ ցանկացողների քանակը ժամառժամ ավելանում է, Ռուսաստանի դեսպանատան մոտ հերթ է գոյացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հերթ է գոյացել. մարդիկ սպասում են ընտրություններին քվեարկելու համար։

Երևանի ժամանակով ժամը 12:45 մոտ 100-150 մարդ դեսպանատան դիմաց սպասում է իր հերթին։

Գյումրիում տեղակայված ընտրատեղամասերում ընթանում են ՌԴ նախագահի ընտրությունները

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Շչյուկինը, ավելի քան 1100 մարդ արդեն քվեարկել է։

Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրություններին ամբողջ օրվա ընթացքում Երևանում Ռուսաստանի դեսպանատանը ընդամենը 1070 մարդ էր քվեարկել։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 18-ին, Ռուսաստանում նախագահի ընտրություններ են անցկացվում, բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։

Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։

Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։

1 / 5
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը Երևանում. ՌԴ դեսպանություն
2 / 5
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը Երևանում. ՌԴ դեսպանություն
3 / 5
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը Երևանում. ՌԴ դեսպանություն
4 / 5
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը Երևանում. ՌԴ դեսպանություն
5 / 5
ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը Երևանում. ՌԴ դեսպանություն